Ուկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների
ՀասարակությունՈւկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից տարածված տեղեկատվության վրա:
Նշվում է, որ վերոնշյալ անձանց գործունեությունն, ըստ ուկրաինական կողմի, հակասել է Ուկրաինայի ազգային անվտանգության շահերին:
«Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ազգային ոստիկանության և Միգրացիոն ու սահմանապահ ազգային ծառայության աշխատակիցների կողմից համատեղ կերպով իրականացվել է Վրաստանի 8 քաղաքացիների՝ հայրենիք հարկադրված վերադարձին ուղղված գործողությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի ներքին գործերի նախրարությունը նաև հայտնել է, որ արտաքսված վրաստանցիներից մի քանիսը հանդիսացել են քրեական հեղինակություններ և առնչություն են ունեցել մեքենաների առևանգման ու բնակարանային գողությունների մի շարք դեպքերի հետ: