Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
ՄիջազգայինՀունաստանի կենտրոնական Ատտիկե շրջանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին:
Հունաստանում տեղատարափ անձրևները չեն դադարում շաբաթվա սկզբից: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղումները չեն դադարի մինչև կիրակի: Մի շարք քաղաքներում հեղեղումներ են: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նոյեմբերի 15-ին երկրում ազգային սուգ է հայտարարել: