Կլաուդիո Ռանյերին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը
Սպորտ«Կմտածեմ այդ հարցի շուրջ: Սակայն Իտալիայի ընտրանին գլխավորելը միայն իմ ցանկությամբ չէ: Ես պայմանագիր ունեմ «Նանտի» հետ: Պետք է խոսել ակումբի նախագահի հետ:
Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լրջորեն վերաբերվի այս խնդրին: Իտալական ֆուտբոլին փոփոխություններ են պետք և նոր սերունդը կարող է ազգային ընտրանուն ոտքի հանել»,- Ռանյերիի խոսքերը մեջբերում է «Sky Sport Italia»-ն:
Նշենք, որ Վենտուրայի հեռացումից հետո աշխարհի քառակի չեմպիոնների կազմը հրաժարվել են գլխավորել Կարլո Անչելոտին և Մասիմիլիանո Ալեգրին: