Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով
ՄիջազգայինՆորվեգիայի արքա Հարալդ V-ին ուրբաթ տեղափոխել են Օսլոյի թագավորական հիվանդանոց վարակի պատճառով, նրա վիճակը բավարար է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է թագավորական պալատի մամլո ծառայությունը:
«Նորին մեծություն թագավորը տեղափոխվել է Օսլոյի Թագավորական հիվանդանոց վարակի պատճառով: Իրավիճակը բավարար է, թագավորն առողջանում է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նորվեգիայի Հարալդ V արքան 80 տարեկան է: Անցյալ տարվա հունվարին նա կնոջ՝ Սոնյայի հետ նշել է նորվեգական գահին բազմելու 25-ամյակը: 2003-2005 թվականներին նա լուրջ հիվանդ է եղել: Նրան մի քանի վիրահատություն են կատարել՝ պայմանավորված օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով: