Հայտնի են Չիլիի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածուների անունները
ՄիջազգայինՉիլիի նախագահական ընտրություններում երկրի նախկին նախագահ Սեբաստյան Պինյերան եւ սենատոր ձախ կենտրոնամետ Ալեխանդրո Գիլյիերը ըստ մշակված քվեների 90,46 տոկոսի անցել են երկրորդ փուլ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայն: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 17-ին:
Ընտրական ծառայության տվյալների համաձայն՝ առաջատարը աջ ուժերի թեկնածու Սեբաստյան Պինյերան է, որը ստացել է 36,63 տոկոս ձայն: Նրան հաջորդում է Ալեխանդրո Գիլյիերը՝ ստանալով 22,66 տոկոս ձայն:
Երրորդ տեղում Բեաթրիս Սանչես Մունյոսն է՝ «Լայն ճակատ» ձախ կոալիցիայից (20,34 տոկոս):