Նորվեգիայի թագավորը հիվանդանոց է տեղափոխվել
ՄիջազգայինՆորվեգիայի թագավոր Հերալդ V-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել վարակվելու պատճառով, բայց կոնկրետ ախտորոշումը չեն նշում: Միապետի ներկայացուցիչները նրա վիճակը «բավարար» են համարում:
Հերալդ V-ը այս տարվա փետրվարին դարձել է 80 տարեկան: Նա երկիրը ղեկավարում է 1991 թվականից՝ իր հոր՝ Ուլֆա V-ի մահից հետո:
Նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայից հետո նա հայտնվել է արտասահմանում եւ մանկությունն անցկացրել ԱՄՆ-ում: Հերալդ V-ը հետաքրքրվում է առագաստային սպորտով եւ երեք անգամ իր երկրի հավաքականի հետ մասնակցել է օլիմպիական խաղերի: