2015-ին ԱՄՆ-ին օփիոդային ճգնաժամը 504 մլրդ դոլար է արժեցել
ՄիջազգայինՍպիտակ տան նոր զեկույցի համաձայն՝ 2015 թվականին ԱՄՆ-ում օփիոդային նյութերի չարաշահման խնդիրն արժեցել է 500 միլիարդ դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Տնտեսական խորհրդատուների խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2015 թվականին օփիոիդային ճգնաժամի հետ կապված ծախսված 504 միլիարդ դոլարը կազմում է ՀՆԱ 2,8 տոկոսը:
«Ճգնաժամը խորացել է, հատկապես թմրանյութերի գերդոզավորումից առաջացած մահացության դեպքերի առումով, որոնք վերջին 10 տարիներին կրկնակի անգամ աճել են», - նշում են զեկույցի հեղինակները: «Մինչդեռ նախկինում ուսումնասիրությունները կենտրոնացած էին բացառապես օփիոդային նյութերի վրա, մենք ուսումնասիրում ենք նաեւ ապօրինի օփիոիդները, այդ թվում հերոինը»:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն՝ անցյալ տարի թմրանյութերի գերդոզավորումից 64.000 ամերիկացիներ են մահացել, այդ թվում `ավելի քան 20,000-ը ֆենտանիլային դեղամիջոցների գերբարձր չափաբաժնի պատճառով: