Հայաստանի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 735, 6 մլրդ դրամ
ՏնտեսությունՀայաստանի գյուղանտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 735, 6 մլրդ դրամ: Նոյեմբերի 20-ի դրությամբ այսպիսին են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյաները՝ ըստ նախնական օպերատիվ ամփոփագրերի:
Ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքներով՝ այս ոլորտում անկումը կազմել է 4,1 տոկոս՝ ապահովելով անցյալ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ 95,9 տոկոս:
Ուշագրավ է այն, որ եթե 2017-ի սեպտեմբերին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս ոլորտում անկումը կազմել էր 11,6 տոկոս՝ համախառն արտադրանքի ընդհանուր ծավալով 122,6 մլրդ դրամ, ապա արդեն հոկտեմբերին 2016-ի հոկտեմբերի համեմատութամբ այս ցուցանիշն անսպասելի աճել է միանգամից 34,7 տոկոսով՝ հասնելով մինչեւ 153, 1 մլրդ դրամ նիշին: Դրանով տարեկան կտրվածքով Հայաստանում գյուղարտադրանքի արտադրության ծավալների ցուցանիշը գործնականում մոտեցել է անցյալ տարվա թվին՝ 10 ամսվա տվյալներով հետ մնալով ընդամենը 4,1 տոկոսով:
NEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ է պատճառաբանվում 2017-ի հոկտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում համախառն արտադրանքի ծավալների նման կտրուկ աճը, Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները միայն այսօր են ստացել: «Մասնագետները պետք է վերլուծեն իրավիճակը, որից հետո մենք համապատասխան մեկնաբանություններով հանդես կգանք»,- նշեցին գյուղնախարարության մամուլի ծառայությունից: