ՅՈՒՆԻՍԵՖ .Աշխարհի 180 միլիոն երեխաներ ավելի վատ են ապրելու, քան իրենց ծնողները
ՄիջազգայինԱշխարհի 180 միլիոն երեխաներ ավելի վատ են ապրելու, քան իրենց ծնողները: Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 37 երկրներում բնակվող 180 միլիոն երեխաների մոտ, հավանականությունը, որ իրենք ապրելու են աղքատության մեջ, չեն կարողանալու սովորել կամ մահանալու են բռնություններից, նախորդ սերնդից ավելի բարձր է:
«Չնայած հսկայական աննախադեպ ձեռքբերումներին, որոնք բարելավել են երեխաների մեծամասնության կյանքը, մյուս երեխաները, ում կարծես թե մոռացել են, զրկված են այդ ձեռքբերումներից օգտվելու հնարավորությունից՝ ոչ իրենց մեղքով: Նման իրավիճակը նորմալ չէ», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ ներկայացուցիչ Լոուրենս Չանդին:
14 երկրներում, հիմնականում աֆրիկյան, աճում է օրական 2 դոլարից պակաս ապրող երեխաների թիվը:
21 երկրներում, ֆինանսական ճգնաժամի հետեւանքով, բնակչության արագ աճի եւ հակամարտությունների պատճառով, դպրոց հաճախող երեխաների թիվը նվազում է: