Կոստա Ռիկայում Մեքսիկայի քաղաքացիներից մոտ 800 կգ կոկաին են բռնագրավել
ՄիջազգայինԿոստա Ռիկայի իշխանությունները երեք Միեքսիկայի քաղաքացուց մոտ 800 կիլոգրամ կոկաին են բռնագրավել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կենտրոնական Ամերիկայի հանրային անվտանգության նախարարությանը:
«Գուանակաստում ոստիկանության հսկողության ուժեղացման շնորհիվ՝ հանրային անվտանգության նախարարությունը մեքսիկացի եղբայրներից 785 կիլոգրամ կոկաին է բռնագրավել», - Twitter- ի իր միկրոբլոգում նշել է նախարարությունը:
Նախնական տվյալներով՝ մեքսիկացիները ապօրինի բեռը երկու մեքենայով են տեղափոխել:
Տարեսկզբից Կոստա Ռիկայում արդեն է 23,7 տոննա թմրանյութ է առգրավվել: