Պետրոս Շիրինօղլուն գաղտնի հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետի հետ
ՄիջազգայինՍտամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն Անկարայում հանդիպել է փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի եւ նախագահ Էրդողանի մի քանի խորհրդականների հետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պետրոս Շիրինօղլուի եւ փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի հանդիպումը տեւել է 2 ժամ։ Ենթադրվում է, որ հանդիպման հիմնական թեման եղել է Հայոց պատրիարքի ընտրությունները։
Նշվում է, որ Պետրոս Շիրինօղլուն հանդիպման մասին տեղյակ չէր պահել հայ համայնքին։ Բացի այդ, հանդիպումից հետո հրաժարվել է հանդես գալ հայտարարությամբ։