Դամասկոսում ՌԴ դեսպանատան շենքը ենթարկվել է ականանետային հարձակման
ՄիջազգայինՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը, այս մասին հայտնում է ռուսական ТАССգործակալությունը: Նշվում է, որ դեսպանատան ուղղությամբ կրակը բացվել է ահաբեկիչների դիրքերից:
Արձակված արկերից մեկը վնասել է դեսպանատան շենքի արտաքին պատը: 122 մմ-անոց ականի պայթյունի հետևանքով վնասվել է շենքի պատը, էլեկտրամատակարարման գծերը ու ջրամատակարարման համակարգը:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն ավարտին է մոտենում: