ՌԴ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը. Լավրով
ՄիջազգայինՀայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Լավրովը:
Նա հավելեց, որ Ռուսաստանը`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում: