Էդինսոն Կավանի. Նեյմարի հետ ընկերներ չենք, սակայն հարգում ենք միմյանց
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին UOL-ին տված հարցազրույցում պատմել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների մասին:
«Լավ ընկերներ ունենալը բնական է: Նրանց, ովքեր մոտ են մշակույթով կամ անձնական որակներով:
Նեյմարի հետ ընկերներ չենք: Կարևոր է, որ հարգում ենք միմյանց, և բոլորս հասկանում ենք, թե ինչ է դրա համար անհրաժեշտ»,- ասել է Կավանին: