Բաշար Ասադը Պուտինին նկար է նվիրել. Պեսկով
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Սոչի իր այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նկար է նվիրել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը երկուշաբթի Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորումը:
«Ոչ, չեմ կարող, դա Ասադի նվերն է: Նա Պուտինին նկար է նվիրել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք մանրամասնել, թե ինչ նկար է նվիրել Ասադը: