Եմենում մոտ 2,5 մլն մարդ մնացել է առանց խմելու ջրի
ՄիջազգայինԵմենի մայրաքաղաք Սանան եւ Էլ Բայդա քաղաքը առանց խմելու ջրի են մնացել պոմպակայանների համար վառելիքի բացակայության պատճառով, ինչը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական պետությունների կոալիցիայի շրջապատման հետեւանքն է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Իոլանդա Ժամկեին:
Այս քաղաքները միացել են Եմենի այն քաղաքների ցանկին, որտեղ խմելու ջուր չկա, ընդհանուր առմամբ հիմա խմելու ջրի հասանելիություն չունի գրեթե 2,5 մլն մարդ, ասել է նա: «Այսպիսի իրավիճակը կարող է հիվանդությունների եւս մեկ բռնկում առաջացնել»,- ընդգծել է Ժամկեն:
Նոյեմբերի 17-ին ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ Եմենի 3 քաղաքներում՝ Սաադում, Թաիզում եւ Խոդեյդայում նույնպես խմելու ջուր չկա: