Կիեւում կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
ՄշակույթԿիեւում պատմամշակութային արժեքների ժողովրդայնացմանն ուղղված միջոցառումներ կընթանան, հայտնում է Analiticaua-ն։
«Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը նորից կբացվի Կիեւում, այս անգամ Վ․Ի․Վերնադսկու անվան Ազգային գրադարանում։ Միջոցառման շրջանակում կկայանա ուկրաիներեն-հայերեն թեմատիկ բառարանի շնորհանդեսն ու հայագիտական հրատարակումների փոխանցումը Վերնադսկու գրադարանի ֆոնդերին։
Հիշեցնենք, որ Վ․Ի․Վերնադսկու անվան Ազգային գրադարանը աշխարհում ամենամեծ 10 գրադարանների շարքերում է։