Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ
ՄիջազգայինԻրաքի տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:
«Մեր երկրի տարածքը մաքրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ալ-Աբադին:
Միաժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հնարավոր է խմբավորումը շարունակի ահաբեկչություններ իրականացնել՝ օգտվելով Իրաքում առկա քաղաքական տարաձայնություններից: