Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը պատրաստ է գլխավորել Քաթարի ընտրանին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին խոստովանել է, որ առաջիկայում պատրաստ է գլխավորել Քաթարի ընտրանին:
«Ներկա պահին զբաղվում եմ մարզչական լիցենզիա ստանալով: Ինձ դուր է գալիս Քաթարի հավաքականը գլխավորելու տարբերակը:
Ուրախ կլինեի դառնալ Քաթարի ընտրանու ծրագրերի մի մասնիկը»,- Չավիի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ Չավին ներկա պահին համարվում է քաթարական «Ալ Սադ» ակումբի ֆուտբոլիստ: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո: