Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել
ՄիջազգայինՌոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Յակոբ Մուդենդան:
Reuters-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր կերպով:
Այս անակնկալ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանը քննարկում էր Մուգաբեի իմպիչմենտի հարցը: Անցած շաբաթ զինվորականների ձեռնարկած քայլերից հետո նույնիսկ, երբ վերջիններս փաստացի վերահսկողություն էին հաստատել քաղաքացիական կառավարության հանդեպ, Մուգաբեն հրաժարվել էր հրաժարական տալ:
Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի առաջնորդն է երկրի անկախությունից՝ 1980թ-ից, ի վեր: