Իրաքյան Քրդստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին կոչ է արել միջամտել Բաղդադի հետ իրենց բանակություններին
ՄիջազգայինԻրաքյան Քրդստանի արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուսթաֆա Բեքիրը կոչ է արել միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին միջամտել Էրբիլի ու Բաղդադի հարաբերություններին ու թույլ չտալ, որպեսզի Իրանի աջակցությունը վայելող «Հաշդի Շաբի» խմբավորումը ամուր դիրքերի գրավի Իրաքյան Քրդստանում: Այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Զգում ենք, որ շատ մեծ վտանգի մեջ ենք, միջազգային հանրությունը պետք է միջամտի, նրանք դա ոչ թե վաղը, այլ հենց այսօր պետք է անեն», - ասել է Քրդստանի ԱԳՆ ղեկավարն ու խնդրել ԱՄՆ-ին հատուկ ներկայացուցիչ նշանակել, որը միջնորդ կհանդիսանան Քրդստանի ու Իրաքի կենտրոնական իշխանությունների միջև բանակցություններում:
«Կարծում եմ ԱՄՆ-ն պետք է առավել ակտիվ զբաղվի Իրաքով, որի խնդիրներին միջամտել է 2003-ին», - ասել է քուրդ նախարարը:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):