Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սվիդլերն է
ՍպորտՇախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրան Պրիի հերթական տուրում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրին: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Պյոտոր Սվիդլերը:
Մյուս զույգերը կկազմեն՝ Հարիկրիշնա-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Լիժեն, Գիրի-Յակովենկո, Տոմաշևսկի-Ռաջաբով, Ռիզանցև-Ռապորտ, Չաո-Էլյանով, Համեր-Պոնս, Գելֆանդ-Ինարկիև:
5 տուրերից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է, ով ունի 3,5 միավոր: