Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հրաշալի» է անվանել
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով նոյեմբերի 21-ին իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին, ասել է, որ այն «հրաշալի» է անցել:
«Մենք նախագահ Պուտինի հետ հրաշալի զրույց ենք ունեցել: Խոսել ենք Սիրիայում խաղաղության մասին, ինչը շատ կարևոր է: Մենք խոսել ենք նաև Հյուսիսային Կորեայի շուրջ»,-նախագահի խոսքը մեջբերում է The Daily Mail-ը:
Թրամփը մանրամասնել է, որ իր ու ՌԴ ղեկավարի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ: Այդ ընթացքում քննարակվել են նաև Ուկրաինան, Իրանն ու Աֆղանստանը:
Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարն ընդգծել է, որ ինքն ու Պուտինը խիստ վճռական են Սիրիայում խաղաղության հաստատման, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցերում: