Լիբանանի՝ հրաժարական տված վարչապետը վերադարձել Է Բեյրութ
ՄիջազգայինԼիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել Էր պաշտոնը թողնելու մասին, նոյեմբերի 22-ին ժամանել Է Բեյրութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya հեռուստակայանը:
Ավելի վաղ հեռուստակայանը հաղորդել Էր, որ Եգիպտոսից հայրենիք վերադառնալու ճանապարհին Հարիրին կանգառ Է կատարել Կիպրոսում:
Նոյեմբերի 21-ին Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում լիբանանցի քաղաքական գործիչը հայտնել Էր, որ Բեյրությում կմասնակցի Հանրապետության անկախության օրվա առթիվ կայանալիք հանդիսություններին:
Ինչպես տեղեկացրել են Հարիրիին մոտ կանգնած աղբյուրներ, նա նոյեմբերի 23-ին կայցելի Բաաբդա պալատ, որպեսզի պաշտոնապես հրաժարականի խնդրագիր ներակայացնի Լիբանանի նախագահ Միշել Աունին:
Մինչդեռ լիբանանցի փորձագետ Սելիմ Նասարը չի բացառում, որ պետության ղեկավարը կարող Է Հարիրիին հանձնարարել՝ գլխավորել նոր կոալիցիոն կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: