Նավթը թանկանում է ԱՄՆ պաշարների նվազման ֆոնին
ՏնտեսությունՉորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են, քանի որ ներդրողները հետ են բերում ԱՄՆ «սեւ ոսկու» պաշարների վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյաների հետեւանքով ունեցած կորուստները: Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0,64 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,97 դոլար: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 1,53 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,7 դոլարի: