Զիդան. Գիտեինք, որ Ռոնալդուի եւ Բենզեմայի գոլերը շատ չեն ուշանալու
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ 6:0 հաշվով արտագնա հաղթանակը:
«Շատ գոհ եմ: Խփեցինք 6 գոլ՝ անառիկ պահելով մեր դարպասը: «Ռեալն» անցկացրեց հրաշալի խաղ ու ցուցադրել գրագետ ֆուտբոլ: Ուրախ եմ տղաների համար, քանի որ նրանք ջանասիրաբար աշխատում են հաջողության հասնելու համար: Գիտենք, որ իրավիճակը փոխվելու է դեպի լավը, պետք է շարունակենք աշխատել նույն ոգով: Գիտեինք նաեւ, որ Ռոնալդուի եւ Բենզեմայի գոլերը շատ չեն ուշանալու: Մրցաշրջանի ընթացքում լինում են անկումներ, սակայն մենք չէինք կասկածում, որ նրանք կավելացնեն»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Կիպրոսում կայացած խաղում պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ու ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դարձել էին դուբլի հեղինակ, իսկ «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմի» պես H խմբից ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիր: