Գաբրիել Սարգսյանը Ծաղկաձորի շախմատի միջազգային մրցաշարը գովելի նախաձեռնություն է համարում
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի կարծիքով, Ծաղկաձորի առաջին միջազգային մրցաշարը գովելի նախաձեռնություն է: «Ծաղկաձորի բաց մրցաշարը հրաշալի նախաձեռնություն է: Հատկապես այն, որ հիմնական մրցաշարից առաջ անցկացվում է կայծակնային մրցաշարը: Աշոտ Անաստասյանի անվան այս հուշամրցաշարը շատ պարտավորեցնող է մեզ` հայ մասնակիցներիս համար: Ես կարծում եմ, որ նմանատիպ մրցաշարերը հատկապես կարևոր են երեխաների համար, քանի որ նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն են տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:
Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն է: Նրա անվան բլից-մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 փուլից: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 29 գրոյսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 2500 ԱՄՆ դոլար: