Ուիգանի ֆուտբոլիստին փոխարինել են, որ վերջինս ներկա գտնվի որդու ծնունդին
ՍպորտԱննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել անգլիական առաջին լիգայի խաղում, որում «Ուիգան Աթլետիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Դոնկասթեր Ռովերսին» (3:1):
Տանտերերի հարձակվող Ռայան Կոլքլոուն երկրորդ կեսում դուբլ է ձևակերպվել և անմիջապես փոխարինվել:
Ավելի ուշ պարզվել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է, որպեսզի հասցնի ներկա գտնվել որդու լույս աշխարհ գալուն: Այս մասին «Թվիթերում» կատարած գրառման միջոցով հայտնել է «Ուիգանի» ներկայացուցիչ Դևիդ Շարպը, ով հրապարակել է ֆուտբոլիստի և նրա նորածին որդու լուսանկարը:
Նշենք` Կոլքլոուն խաղից հետո նույնիսկ չի հասցրել փոխել իր հանդերձանքը:
«Շնորհավորում եմ Ռայանին, ով դուբլի հեղինակ դարձավ, մեզ հաղթանակ պարգևեց, ինչից հետո փոխարինվեց, որպեսզի տեսնի տղայի ծնունդը»,- գրել է Շարպը: