Սելֆիի սիրահարը մահացել է՝ ընկնելով կամրջից
Լեհ զբոսաշրջիկ Սիլվիա Ռեյչելը սելֆի անելից մահացել է իսպանական Սևիլիա քաղաքում: Այս մասին գրում է The New York Post-ը:
23-ամյա ուսանողուհին որոշ ժամանակ փորձել է հավասարակշռությունը պահել կամրջի եզրին՝ որսալով լուսանկարի համար լավագույն պահը: Ինչ-որ պահի նա սայթաքել ու վայր է ընկել 4,5 մետր բարձրությունից: Աղջկա կյանքը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
«Սա ողբերգական, դժբախտ պատահար է, և մենք այժմ գետի շրջակայքն անվտանգ դարձնելու ուղիներ ենք փնտրում», – նշել է քաղաքի ներկայացուցիչը:
Հավելենք, որ Տրիանի կամուրջը կառուցվել է 19-րդ դարի կեսերին ու համարվում է Սևիլիայի ամենահայտնի վայրերից մեկը: