Ղարաբաղի հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է. Էրդողան
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը լուծի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը մի միջացառման ավարտին պատասխանել է ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողի հարցին կապված Ղարաբաղի հակամարտության հետ։ Էրդողանը նշել է, թե տարածաշրջանում այդ հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը լուծի։ Հաջորդ հանդիպման ժամանակ էլ այդ հարցը օրակարգ կբերեմ»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ ավելի վաղ, Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ինքը նկատել է, որ Պուտինը անհույս է Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։