Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է Իվան Ռակիտիչին
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Իվան Ռակիտիչի խոսքերին:
«Թանկագին Իվան Ռակիտիչ, ես կշարունակեմ հանդես գալ դարպասապահի դիրքում: Զբաղեցնել քո տեղը Խորվաթիայում և դառնալ կիսապաշտպան, ըստ իս, այդքան էլ լավ միտք չէ:
Իսկ եթե լուրջ խոսենք, ապա քո խոսքերն ինձ իրոք մեծ նվեր են հանդիսացել: Շնորհակալ եմ քեզ: Իմ խաղաշապիկը սպասում է քեզ»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստն աջակցական խոսքեր է հղել Բուֆոնին:
«Ես գրեթե պատրաստ եմ ԱԱ-2018-ի եզրափակիչ հատվածում իմ տեղը տալ Բուֆոնին: Նա ֆուտբոլի համար շատ բան է արել, նրա արժանիքները հնարավոր չէ թերագնահատել:
Բուֆոնին հարգում են բոլորը: Անտանելի էր տեսնել նրան լաց լինելիս, խոսքեր չունեի: Հավատս չի գալիս, որ այդպիսի մակարդակի ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի առաջնությանը»,- ասել էր Ռակիտիչը: