Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին հայտարարություններն անհիմն են. թուրք դիվանագետ
ՄիջազգայինՊաշտոնաթող թուրք դիվանագետ Ունալ Ջևիքյոզը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև վերջերս ստեղծված լարվածությունը, որը կապված է C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ռուս-թուրքական գործարքի հետ և է՛լ ավելի աճեց Նորվեգիայում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի ու այժմյան նախագահ Էրդողանի նկարով «թշնամական պաստառի» ցուցադրումից հետո:
Թուրքական «Բիրգյուն» պարբերականին տված հարցազրույցում թուրք դիվանագետը անիրական ու անհիմն է համարել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասին հայտարարությունները:
«Կարծում եմ, որ Նորվեգիայում տեղի ունեցածը տեխնիկական սխալի հետևանք էր: Այն համոզմանն եմ, որ Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ի կազմում՝ իր ազգային ու միջազգային անվտանգության համար: Չեմ կարծում, թե հակառակ իրավիճակը Թուրքիայի օգտին կլինի», - ասել է Ջևիքյոզը: