ԱՄՆ-ից Լեհաստան գազ կմատակարարվի
ՄիջազգայինՎաշինգթոնում լեհական PGNiG նավթագազային ընկերությունը ամերիկյան Centrica LNG ընկերության հետ հեղուկ գազով 9 նավի մատակարարման մասին համաձայնագիր է ստորագրել, հաղորդում է Լեհաստանի ռադիոն:
Դեպի Լեհաստան այս գազի առաջին փոխադրումը կկայանա հաջորդ տարի: ԱՄՆ-ից գազը ծովով մինչեւ Սվինոույսցե տերմինալ կառաքվի: Centrica LNG- ի հետ պայմանագիրը ստորագրվել է 5 տարով:
«Սա Լեհաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տնտեսական համագործակցության ոլորտի համար լավ նորություն է: Սրանք Նախագահ Անջեյ Դուդայի եւ ԱՄՆ նախագահի միջեւ բանակցությունների հետեւանքներն են: Ուրախ եմ, որ մենք կարողացանք նպաստել դրան»,-Twitter-ում գրել է նախագահի գրասենյակի ղեկավար Քշիշտոֆ Շչերսկին: