Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում
ՄիջազգայինՄոսկվայի Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, գործարարը մտադիր է հաստատվել Պրովանսում:
Mash ալիքի տվյալներով՝ Իսմայիլովը ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ զրույցում հայտնել է, որ ինքն իբրև թե «կոմպրոմատ» ունի Ռուսաստանի բոլոր ուժային գերատեսչությունների գործող ղեկավարների մասին: Եթե իրեն ապաստան տան, նա խոստանում է ամբողջ տեղեկությունը տրամադրել Ֆրանսիային:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով կալանավորել է Իսմայիլովին, որին մեղադրում են մի շարք սպանությունների կազմակերպման մեջ, ինչպես նաև կասկածում են երգիչ Ավրաամ Ռուսոյի մահափորձի համար: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: