Սաուդյան Արաբիան կթուլացնի Եմենի շրջափակումը
ՄիջազգայինԱրաբական պետությունների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, համաձայնել է թուլացնել Եմենի շրջափակումը, որը սկսել էր՝ ի պատասխան հուսի ապստամբների կոմից Էր Ռիադի ուղղությամբ հրթիռ արձակելուն։ Նավահանգստային Խոդեյդա քաղաքը եւ Սանայի միջազգային օդանավակայանը նոյեմբերի 23-ին պետք է վերսկսեն հրատապ մարդասիրական օգնության ընդունումը, հայտնում է DW-ն։
Ավելի վաղ ՄԱԿ ճնշման արդյունքում, որը պնդում էր, որ Եմենին վերջին տասը տարիների ամենամեծ սովն է սպառնում, դաշինքը բացել էր Ադենի նավահանգստի շրջափակումը։ Սակայն այդ նավահանգստով բաց թողնվող ապրանքների քանակը բավարար չէ բոլոր կարիքավորների պահանջները բավարարելու համար։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ Եմենի ավելի քան 20 մլն բնակիչ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ 7 մլն մարդ սովի շեմին են։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը նոյեմբերի 4-ին որսացել էին Եմենի տարածքից արձակած հրթիռը, որը գործարկել էին շիական «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները։ Սուննիները շրջափակում էին սկսել, որպեսզի կանխեն հուսիներին զենքի մատակարարումը։
Նշենք, որ Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից։