Վանաձորում 26-ամյա տղան բեռնատար գնացքի կողմից վրաերթի է ենթարկվել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում բեռնատար գնացքը Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Սուրենյանցին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքը վարել է Սիրեկան Սարգսյանը: