Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն ու Նեյմարը՝ շաբաթվա լավագույն խաղացողների թվում
ՍպորտՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 8 թեկնածուներին:
Հավակնորդների թվում են Նեյմարը (ՊՍԺ), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա»), Յաննիկ-Ֆերեյրա Կարասկոն («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Տիմո Վերները («Լայպցիգ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ») եւ Լորենցո Ինսինյեն («Նապոլի»):
ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը» եւ Ստամբուլի «Բեշիկթաշը»: