ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից
ՄիջազգայինՆԱՏՕ-ն մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ եւ կոչ է անում խուսափել էսկալացիայից։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ավարտին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունը մտահոգության տեղիք է տալիս։ Պարզ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դերակատարում չունի»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին։
Նա նշել է, որ դաշինքը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը եւ ուրախ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը վերսկսվել է։
«Մենք ձեզ կոչ ենք անում շարունակել գնալ բանակցությունների միջոցով լուծում գտնելու ճանապարհով եւ խուսափել նոր էսկալացիայից»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։