ԻՊ-ը վաճառում է եզդի կանանց Այնթապում, Ուրֆայում և Անկարայում
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Թուրքիայում վաճառում են իրենց կողմից ստրկացված եզդի կանանց, այս մասին հաղորդում է Sputnik-ի արաբալեզու ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո այդ երկրներից զանգվածայնորեն նահանջող ԻՊ-ականները իրենց «ստրուկների» շուկաները իրաքյան Մոսուլից, սիրիական Ռաքքայից և այլ տարածքներից սկսում են տեղափոխել Թուրքիա:
Նշվում է, որ ԻՊ-ը ստրուկների նման շուկաներ է հիմնել Սիրիային սահմանամերձ Այնթապում ու Ուրֆայում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում: Եզդի կանանցից բացի վաճառվում են նաև նրանց մանկահասակ երեխաները:
Անցյալ տարի մամուլում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ղեկավարվող հատուկ դպրոց, որտեղ նրանք ահաբեկիչներ են պատրաստում փոքր երեխաներից:
Դպրոցի հայտնաբերումից հետո հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել է 35 մարդ, նրանցից 28-ը կալանավորվել են: