ՌԴ Պետական դումայի նախագահը չեղյալ է համարել Ադրբեջան այցը
ՄիջազգայինՌուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղյալ է համարել իր այցն Ադրբեջան: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վոլոդինը ռուս խորհրդարանականների մեծ պատվիրակությամբ Բաքու է այցելելու դեկտեմբերի 23-ին: Այցի շրջանակում սպասվում էին Դումայի ԱՊՀ եւ միջազգային հարցերով կոմիտեների համատեղ նիստեր Միլի մեջլիսի համապատասխան կոմիտեների հետ, ինչպես նաեւ Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ: Պետդումայի խոսնակի Ադրբեջան այցի չեղարկման պատճառներն առայժմ հայտնի չեն: