ԱԷՄԳ․ Իրանը կատարում է միջուկային գործարքի պարտավորությունները
ՄիջազգայինԹեհրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում, ԱԷՄԳ-ն անփոփոխ վերահսկում է այդ գործընթացը: Այդ ամսին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչպես ցույց է տալիս Իրանի իսլամական հանրապետությունում, ՄԱԿ ԱԽ 2231 որոշման շրջանակներում, ստուգումների ու մոնիթորինգի մասին իմ զեկույցը, գործակալությունը շարունակում է ստուգել եւ վերահսկել Իրանի կողմից ՀՀԳԾ շրջանակներում միջուկային էներգետիկայի ոլորտում իր պարտավորությունների իրագործմանը: Իրանի ստանձնած միջուկային զենքի հետ կապված պարտավորություններն իրականացվում են», -ասել է նա հինգշաբթի՝ ելույթ ունենալով ղեկավարների խորհրդի ժամանակ:
Ամանոն հավելել է, որ ԱԷՄԳ մասնագետները շարունակում են ստուգել «միջուկային նյութերի չփոխարկումը, որի մասին հայտարարել էր Իրանը՝ Երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան»:
«Այսօրվա դրությամբ գործակալությունը բոլոր վայրերում հասանելիություն ունի, որտեղ անհրաժեշտ է որ մենք այցելենք»,-նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը: