Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա
ՄիջազգայինՃապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, Կոնոյի այցը ՌԴ նախատեսված է նոյեմբերի 23-ից 25-ը:
Նոյեմբերի 24-ին նա կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կոնոն ժամանել է ՌԴ երկկողմ հարաբերությունների զարգացման, խաղաղության համաձայնագրի ստորագրման, աշխարհում առկա իրավիճակը, այդ թվում Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը քննարկելու համար: