Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին
ՀասարակությունՈստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի 168.5 կմ-ին` ձորում հայտնաբերել են անհետ կորած Թաթուլ Թադևոսյանի դին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, նոյեմբերի 21-ին, ժամը 17.50-ին Ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Թաթուլ Թադևոսյանը նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168.5 կմ-ին` ձորի մեջ կողաշրջված վիճակում, հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որից մոտ 20 մ հեռավորության վրա գտնվել է Թ. Թադևոսյանի դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: