Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ
ՄիջազգայինԴաղստանի Մագարամկենտսկի շրջանում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Ֆարիդ Ահմեդովը:
Զոհերից մեկը շրջանային ժողովի պատգամավոր է: Շրջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով ևս երեք մարդ հոսպիտալացվել է: Դաղստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանցից երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է:
Կրակողներից մեկին տարել են ոստիկանություն, երկուսին հաջողվել է փախչել: Ընդհանուր առմամբ կոնֆլիկտին մասնակցել է 8 մարդ: