Ճապոնական ծովում հրդեհ է բռնկվել ռուս նավաստիներով նավի վրա
ՄիջազգայինՌուսական անձնակազմով «Իման» նավի վրա հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավում եղել է 21 մարդ՝ բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը տեղի է ունեցել Ճապոնական ծովի կենտրոնական հատվածում: Նշվում է, որ «Իման»-ն ուղևորվում էր դեպի Վլադիվոստոկ՝ տեխափոխելով տեխնիկա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է կաթսայատան ներսում, սակայն անձնակազմին հաջողվել է մարել այն: Միջադեպի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:
Այժմ Վլադիվոստոկից նավի ուղղությամբ է շարժվում նավաքարշ շոգենավը, որը պետք է «Իման»-ը հետ բերի Վլադիվոստոկի նավահանգիստ: