Խամես Ռոդրիգեսը չի ցանկանում վերադառնալ Ռեալ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը վարձակալության հիմունքներով պաշտպանում է «Բավարիայի» գույները, չի ցանկանում վերադառնալ «Արքայական ակումբ»:
Այս մասին հայտնել է կոլումբացի երգիչ Պիպե Պելայեսը, ով Ռոդրիգեսի մտերիմ ընկերն է.
«Վերջին անգամ, երբ ես Խամեսին հարցրի «Ռեալի» մասին, նա պատասխանեց, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ: Եվ ես այլևս ոչ մի հարց չտվեցի նրան: Միայն հարցրի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Խամեսն էլ պատասխանեց, որ չգիտի` ընգծելով, որ կարող է հայտնել միայն «Ռեալ» չվերադառնալու իր ցանկության մասին»,- Պելայեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ նրա վարձակալական պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը: