Ալմազբեկ Աթամբաեւը ներողություն է խնդրել չարդարացրած հույսերի համար
ՄիջազգայինՂրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը երկրի նոր ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնակալության արարողության ժամանակ ներողություն է խնդրել այն համաքաղաքացիներից, որոնց հույսերն ինքը չի արդարացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ներողություն, եթե ես ձեր ոչ բոլոր հույսերն եմ արդարացրել, բայց ես միշտ ձգտել եմ ղրղզստանցիների կյանքն ավելի լավը դարձնել։ Ջանացել եմ միշտ ազնիվ լինել իմ ժողովրդի, Աստծու եւ իմ խղճի առաջ»,– ասել է Աթամբաեւը։
Նա նշել է, որ իր նախագահության 6 տարիների ընթացքում երկիրը դիմացկունության խիստ փորձություն է անցել։ «6 տարի անց մենք կարող ենք հաստատ ասել, որ այդ ուղին ամենաբարդն էր ու դժվարը, բեկումնայինը Ղրղզստանի նորագույն պատմության մեջ։ Այսօր մենք իրոք անկախ երկիր ենք։
Ես հանգիստ եմ մեր Հայրենիքի ապագայի համար»,– ասել է Աթամբաեւը։