ԵԺԿ. Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
ՄիջազգայինԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ընդունված հռչակագրում Հայաստանին առնչվող հատվածներ կան:
Այդ հռչակագրում, մասնավորապես, ասվում է.
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշմանն ու հավասար իրավունքներին առնչվող:
Մենք հորդորում ենք հակամարտության բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ ամբողջությամբ հարգելով 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերը, իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում՝ ներառյալ այն միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներում»: