Ռուսաստանում կկրճատեն օտարերկրացիների թիվը
ՄիջազգայինՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել երկրում օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության թույլտվության քվոտաների սահմանափակման մասին։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում։
Հաջորդ տարի պլանավորվում է 90 հազար նման թույլտվություն տրամադրել, ինչը գրեթե 20 հազարով ավելի քիչ է, քան այս տարի։
Որոշումն ընդունվել է յուրաքանչյուր առանձին շրջանում միգրացիոն իրավիճակի եւ տնտեսական դրության ֆոնին։