«Ռեալի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-ից 3 շաբաթ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վնասվածք է ստացել:
21-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը չի հաղորդվում, սակայն, ըստ «AS»-ի, երիտասարդ կիսապաշտպանը կարող է բաց թողնել 2-ից 3 շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է Պրիմերիայի 12 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռեալի» առաջիկա մրցակիցն Իսպանիայի առաջնությունում «Մալագան» է: Մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով 19:15-ին: